25 01 2021

Իսկ հենց Նիկոլը իշխանազրկվի` Մակունցն ինքնաբերաբար ԱՄՆ-ում կգտնի իր նոր հայրենիքը

Իսկ հենց Նիկոլը իշխանազրկվի` Մակունցն ինքնաբերաբար ԱՄՆ-ում կգտնի իր նոր հայրենիքը

Ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահությունը դեմոկրատներին անցնելու հանգամանքը Նիկոլի մոտ վարչապետի կարգավիճակով գոյատևումը երկրաձգելու նոր սպասում է առաջացրել։ Եվ նա ամենահավատարիմ գործիքներից Լիլիթ Մակունցին որոշել է դարձնել իր դեսպանը ԱՄՆ-ում։ Մակունցն անձամբ այս լուրը հաստատեց՝ «օրակարգում կա նման հարց, բայց դեռևս քննարկման փուլում է» վերապահումով։ Իսկ անգլերենի իմացությանն հետ դիվանագիտական փորձի լրիվ բացակայության, բացարձակ չգոյության փաստը թեև ընդունեց անվերապահորեն, բայց երկրորդական համարեց. «ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական և քաղաքական նշանակումով: Քաղաքական նշանակման որևէ սահմանափակում չկա։ Փորձը չափազանց կարևոր է, բայց որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»:

Ուստի և. ստիպված ենք բացահայտել, թե այդ ի՞նչ «դեպք» է Մակունցը, որ կարող է «դիվանագիտական նշանակում» ստանալ «քաղաքական» որոշմամբ։ Բանն այն է, որ նա միանգամից 2 խնդիր է լուծելու և 2-ն էլ որևէ կապ չեն ունենալու ո՛չ մեր երկրի, ո՛չ էլ դիվանագիտության հետ։ Մակունցն ընդամենը դեսպանական փոստով փոխանցելու է ստացած հրահանգները` մինչև այն պահը, քանի դեռ Նիկոլը կառչած կմնա վարչապետի աթոռին։ Իսկ հենց Նիկոլը իշխանազրկվի` ինքն ինքնաբերաբար ԱՄՆ-ում կգտնի իր նոր հայրենիքը և կազատվի սորոսաթուրքական ծրագրեր իրագործողների պարագլուխներից մեկը լինելու պատասխանատվությունից։ Հենց ա՛յս պայմանով նա նաև Նիկոլին կազատի այն բեռից, որն անխուսափելիորեն կգոյանա, եթե Մակունցը մնա և իր առաջնորդի դավաճանական էությունը, բնույթը ու գործերը բացահայտող ցուցմունքներ տա։

Հետևաբար. անփորձ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու «միտքը» պարզ քաղաքական գործարք է «դու` ինձ, ես` քեզ» բանաձևով։ Իսկ սա նշանակում է, որ Նիկոլն այլևս անթաքույց նախապատրաստվում է հեռանալ, և նրան այլևս չի հուզում ոչ այն իրողությունը, որ իր բացարձակ անփորձության հետևանքով պետական ողջ համակարգը քարուքանդ է արված ու երկիրը բացարձակ անտերության է մատնված, ոչ էլ այն, որ առանց Մակունցի վերակացուական հսկողության` բարձիթողի վիճակի է դատապարտելու և՛ սեփական իմքայլական խմբակցությունը, և՛ խորհրդարանն ամբողջությամբ։

Գևորգ Հարությունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ